Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. ցավում եմ՝ վիճակը շատ ծանր է. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 09,2018 22:44

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ

Հիշեցնենք՝ ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնութւյան բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930