Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«40 երեխա դուրս է մնում երաժշտական դպրոցից՝ բարձր վարձավճարի պատճառով». Անահիտ Բախշյան

Սեպտեմբեր 10,2018 21:12

«Շատ մանկապարտեզների շենքեր օտարված են կամ տրված վարձակալության: Այդ շենքերի ցուցակն ունենալով ձեռքի տակ՝ մենք պետք է մտածենք, թե ինչպես դրանք վերադարձնել քաղաքին»,-«Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկային միջոցառմանն այսօր հայտարարեց դաշինքի ավագանու թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:

«Շենքերը բարեկարգելու եւ մանկապարտեզների թիվը մեծացնելու ուղղությամբ պետք է աշխատենք»,-դառնալով մանկապարտեզների խնդրին՝ նշեց Անահիտ Բախշյանը:

Կրթության ոլորտի մյուս խնդիրներից նա առանձնացրեց որոշ դպրոցների միջեւ շահերի բախումը. «Որոշ դպրոցներ պետական են, որոշներն էլ՝ մասնավոր. տնօրենները մասնավորեցրել են այդ դպրոցները: Պետք է պարզել՝ ինչպե՞ս է լինում, որ շատ մասնաշենքեր ունեցող հիմնարկում կա մեկ սպորտային դահլիճ, որը սպասարկում է թե մասնավոր եւ թե պետական դպրոցին: Նրանք միաժամանակ են աշխատում: Ո՞նց են լիցենզիա ստացել: Նույն կերպ, որոշ մանկապարտեզների մասնաշենքերի կեսը մասնավոր է, կեսը՝ պետական»:

Անահիտ Բախշյանի բնորոշմամբ՝ լուրջ խնդիր է նաեւ երաժշտական դպրոցների պետական տուրքերի վարձավճարների բարձրացումը, ինչի պատճառով շատ ծնողներ վճարունակության փաստի առաջ են կանգնել. «Մասիսի շրջանի գյուղերից մեկում, որը «կպած» է Նուբարաշենին, 40 երեխա դուրս է մնում երաժշտական դպրոցից, քանի որ վարձավճարները բարձրացել են: Երեւանցիների համար գործում է զեղչ, իսկ նրանց համար՝ ոչ: Անարդար է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930