Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը բացահայտեց, թե ինչ է արել Արտակ Զեյնալյանը, երբ կորցրել է ոտքը

Սեպտեմբեր 12,2018 23:23

«Շատ զարմացա, երբ իմ կրտսեր դստեր ընկերուհին Արտակ Զեյնալյանի մասին խոսելիս հետեւություն արեց, որ Արտակը մի ոտքով է ծնվել…Երեխաներ ջան, ոչ, այդպես չէ: Գաղտնիք բացեմ. Արտակն  այսօր էլ երազում իրեն երկու ոտքով է տեսնում: Ձմռանն առաջինը չեղած ոտքն է մրսում…Արտակ ջան, ինձ էլ գաղտնիք չասես, հրապարակելու եմ»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա այն դրվագն էր մատնանշում, որ Արտակ Զեյնալյանը հաշմանդամություն ունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:

Արամ Սարգսյանը գովասանքի խոսքեր ասեց Արտակ Զեյնալյանի մասին՝ ընդգծելով, որ նա բավականին կազմակերպված եւ ճշմարտախոս մարդ է, ապա մի դրվագ պատմեց. «Երբ նա Արցախյան պատերազմում կորցրել է ոտքը, մի քայլ է արել, որի մասին չեմ ասի: Երկրորդ քայլը կասեմ. նա իր ձեռքով ռեզինե «ժգուտով» կապել է ոտքը, որից հետո, չզարմանաք, բայց հանել  է գրպանում պահած կպչուն թուղթ, որի վրա գրառումներ են անում: Այդ տարիներին դա նույնն էր, թե «այֆոն» հեռախոս ունենայիր: Նա այդ թուղթը կպցնում է «ժգուտի» վրա, վրան գրում ժամը, թե երբ «թռավ» (նկատի ունի՝ կորցրեց) ոտքը, հետո՝ ուշագնաց լինում…Այ այդքան կազմակերպված մարդ է նա»:

Ապա` Արամ Սարգսյանն ընտրողներին վստահեցրեց, որ «Լույս» դաշինքը հակահեղափոխությունը կանգնեցնող ամենաուժեղ թիմն է. «Արտակ Զեյնալյանին ընտրելով՝ դուք կանգնեցնում եք հակահեղափոխությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930