Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ տանտերը գտնվում է ՌԴ-ում. Հրազդանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 17,2018 19:07

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:

2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի 2-րդ շենքի 1-ին բնակարանում, անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տանտերը գտնվում է ՌԴ-ում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մեկ հատ էլեկտրական ժամացույց, ութ հատ էլեկտրադետոնատորներ, մեկ հատ հեռակառավարման վահանակ, մեկ հատ միկրոսխեմա, մեկ հատ մարտկոց, երկու հատ մրի հետքերով դեֆորմացված մարտկոց, մեկ հատ մարտկոցի պատյան և մեկ հատ էլեկտրական ցուցիչ:

Տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել և վնասվել են ինչպես հիշյալ բնակարանի պատերը և գույքը, այնպես էլ վնաս է պատճառվել հարևան բնակարաններին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930