Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտական փուլում են գտնվում Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Սեպտեմբեր 18,2018 18:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Նշված հատվածում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի և անվտանգության տարրերի տեղադրում։ Վերականգնվում է նաև 2018-ի հունիսին փլուզված հենապատը։

Ճանապարհի՝ Թումանյանից Ալավերդի ձգվող հատվածում կատարվում են հողային, իսկ Բագրատաշեն-Նոյեմբերյան խաչմերուկ տեղամասում՝ կողնակների կառուցման աշխատանքներ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Մ6 ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանն այցելել էր վերականգնվող ճանապարհահատվածներ՝ շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։ Հանդիպումներ են կայացել կապալառու կազմակերպությունների և Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։

 

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: