Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Այս 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 21,2018 11:48

Այսօր Հայաստանը նշում է իր անկախության 27-ամյակը։ 1990-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունեց ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, եւ ձեւավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին էլ հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ Տոնի առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի հայտնի գործիչների եւ մտավորականների հետ։ Անկախության տարիների մեր ձեռքբերումների եւ կորուստների վերաբերյալ նրանց մտորումները ներկայացնում ենք ստորեւ։

Լալա Մնացականյան. Հայաստանի վաստակավոր արտիստ

– Այս 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը։ Այսքան տարի տանջվեցինք, որ գոնե հասկանանք՝ կարող ենք որպես պետություն կայանալ։ Նախորդ տարիներին մենք եղել ենք անկախ, բայց միայն թղթի վրա, ֆորմալ առումով, այն ժամանակ «անկախությունը» սուտ բառ էր, փուչիկ, իսկ հիմա ես սկսել եմ հավատալ դրան, վստահ եմ, որ կունենանք ամուր պետություն, պետականություն եւ մի երկիր, որը կկարողանա դրսում արժանապատվորեն ներկայանալ։

Այս տարիներին մենք կորցրել էինք հենց ամենակարեւորը՝ ազգային արժանապատվությունը, մեր դեմքը։ Դրսում մեզ լուրջ չէին վերաբերվում, ողորմություն խնդրողի, կռացողի դերում էինք։ Հիմա որ հետ եմ նայում, ավելի ստույգ եմ տեսնում այդ ամենը, այն ժամանակ էլ էր ստացվում կողքից նայել իրադարձություններին եւ երեւույթներին, բայց հիմա դրա հետ մեկտեղ որոշակի հեռավորությունից եմ նայում անցյալին եւ հասկանում եմ, թե ինչ սուտ լոզունգներով ենք ապրել։ Եթե չլիներ Աստծո ձեռքը, կարող է՝ այդպես էլ կորչեինք ու գնայինք։ Կմնար միայն ասմունքը, թե Բաբելոնը վերացել է, Հայաստանը կա։ Այնինչ՝ մենք իսկապես կանգնել էինք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ ելույթներում բազմիցս ահազանգել եմ այդ մասին եւ հայրենիքը կորցնելու սարսափն ապրել եմ, ուստի իրական անկախությունը թանկ եմ գնահատում։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930