Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Սեպտեմբեր 22,2018 20:52

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր երբեք չհամակերպվեց անկախության կորստի հետ և մշտապես պայքարեց ազատ և անկախ ապրելու համար, որն ի վերջո իրականություն դարձավ 27 տարի առաջ։ Դեսպանի խոսքով՝ անկախությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն և նշանակություն է ստանում  հայ ժողովրդի համար։

Դեսպան Սադոյանն, անդրադառնալով մերօրյա Հայաստանին, նշեց, որ անկախությունից 27 տարի անց էլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները շարունակում են կերտել Հայաստանի ապագան՝ այդ կերպ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունն առաջնահերթություններ են Հայաստանի համար։

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Շարվաշիձեն իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխարտգործնախարարը խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։

Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրեցին հայկական ժողովրդական երաժշտություն՝ Հայաստանից ժամանած երաժիշտների կատարմամբ։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930