Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայից կործանիչներ ձեռքբերելու որոշում այս պահին ՀՀ ՊՆ-ն չունի

Նոյեմբեր 12,2018 17:29

ՀՀ ՊՆ-ն Շվեդիայից JAS-39 Gripen կործանիչներ ձեռքբերելու մասին պայմանավորվածություն այս պահին չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կործանիչներ գնելու մասին մամուլում առկա տեղեկատվությանը, ասաց ՀՀ ՊՆ ԺՊ Դավիթ Տոնոյանը` տեղեկացնելով, որ շվեդական կողմի հետ  բանակցություններ են ընթանում։ «Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջնահերթությունները։ Համապատասխան որոշումներ ենք կայացնում` ըստ որակի, գնի եւ մատակարարման ժամկետների։ Առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը լուրջ ուսումնասիրվում է, եւ մոտ ժամանակներս որոշում կկայացնենք»,-նշեց Դավիթ Տոնոյանը։

Արդյոք ռուսական կողմի առաջարկի մասին է խոսքը, նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, ապա նշեց. «Ընտրությունը կատարված է, ֆինանսատեխնիկական հարցերն են որոշվում»: Թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նպատակահարմար չգտավ մանրամասնել։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930