Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք

Նոյեմբեր 12,2018 17:46

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ էին կատարվել։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերի ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016-ից 2018 թվականներին կազմակերպությունում աշխատանքի է ընդունել ութ անձի, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, բայց նրանց անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր 7.352.400 դրամ, որը տնօրենը ստացել է իր մոտ գտնվող աշխատավարձի քարտերով և օգտագործել անձնական կարիքների համար՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նաև ձեռք են բերել առերևույթ փաստական տվյալներ կազմակերպությունում կատարված այլ ապօրինության վերաբերյալ։ Մասնավորապես, տնօրենը երկու անձի թանգարանում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքը անտեսելու և աշխատանքային ստաժ հաշվարկելու համար և՛ անձամբ, և՛ միջնորդի միջոցով պահանջել և ստացել է 140.000 դրամ կաշառք։

Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930