Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար դպրոցի տնօրենը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար

Նոյեմբեր 21,2018 23:10

Նոյեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել նոյեմբերի 1-ից լուծել  Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Վորոշիլովի Հակոբյանի հետ 2014թ. դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը, մինչեւ մրցույթով այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Լ. Հակոբյանին նշանակել այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ Լարիսա Հակոբյանը կենսաթոշակային տարիքի է , այդ պատճառով է լուծվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Նա ասաց, որ Ազատամուտի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է անցկացվելու, այն կկայանա դեկտեմբեր ամսին:

Լ. Հակոբյանը ակտիվորեն մասնակցում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, Ազատամուտի դպրոցում դասադուլներ էին տեղի ունենում:  Նա այդ հանրահավաքների ժամանակ բարձրախոսով համայնքի ղեկավարի դեմ ելույթներ էր ունենում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930