Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ էր դուխով կառավարում, մի հոգու երկիր էր դարձել». Արթուր Բաղդասարյան

Դեկտեմբեր 05,2018 19:10

«Հեղափոխությունը եղավ, բրավո, բայց անցել է ութ ամիս, էս երկիրը պետք է առաջ գնա՞, թե՞՝ չէ»,- այսօր Արտաշատ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ նման հարցադրում առաջ քաշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նրա համոզմամբ, երկրի զարգացման երկու ճանապարհ կա.« Երկիրը կարող է առաջ գնալ գրագետ, փորձված մարդկանցով, ոչ թե անկիրթ ու անփորձ մարդկանցով: 30 տարի պատգամավորներ ենք ունեցել, ընդ որում, այս տարածաշրջանից, որ 30 նախադասություն չեն խոսել, ազգի ժողովրդի խնդիրներին մնացել են անտարբեր»:

Երկիրը զարգացնելու ՕԵԿ-ի հիսուն քայլն ամփոփված է իրենց նախընտրական ծրագրում, իսկ բոլոր նրանք, որոնք թերահավատ են, որ իրենք կարող են երկիրը զարգացման տանել, Արթուր Բաղդասարյանն ասաց՝ իրենք արդեն ապացուցել են ու կարող է մի ժամ թվարկել՝ ՕԵԿ-ն ինչ է արել:

«ՕԵԿ-ը ՀՀ ամենամրցունակ քաղաքական կազմակերպություններից է, որ հանդես է գալիս երկիրը ոչ միայն դուխով, այլեւ խելքով կառավարելու օգտին: Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ էր դուխով կառավարում, մի հոգու երկիր էր դարձել, տեսանք այդ կառավարման տխուր հետեւանքները: Պետք է մտածենք երկիրը խելքով կառավարելու մասին: 2018 թվականի նոյեմբերի հինգին նոր կառավարությունը 50 միլիոն դոլար բյուջետային վարկ վերցրեց 3,3 տոկոսով բյուջեի ծախսերը կատարելու համար, 2019 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կազմում է 350 միլիոն դոլար, այդքան փող է պետք, որ թոշակ ու աշխատավարձ վճարի, այդ բյուջեն հաստատվել է արդեն: Պետք է մտածենք այնպիսի քաղաքական իշխանություն ձեւավորելու մասին, որն ի զորու է ազգի առաջ ծառացած խնդիրները լուծել»:

Նա նաեւ ներողություն խնդրեց, որ 2008-ին Սերժ Սարգսյանի իշխանության հետ կոալիցիա են կազմել. «Սխալ ենք արել, ներողություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31