Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն հերքում է. ՊՆ-ն լրջագույն ջանքեր է գործադրել` զորամասերում քաղաքական քարոզչության որևէ դրսևորում իսպառ բացառելու նպատակով

Դեկտեմբեր 06,2018 20:10

ՀՀ պաշտպանության նախարարությունը  կտրականապես հերքում է Аravot.am կայքում ս.թ, դեկտեմբերի 6-ին, «Նախընտրական բուտերբրոդներ` Սիսիանի զորամասում» վերնագրով  հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումներն այն մասին, թե «Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել» (մեջբերումը Аravot.am-ից):

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ լրջագույն ջանքեր է գործադրել` նախընտրական շրջանում զորամասերում քաղաքական քարոզչության որևէ դրսևորում  իսպառ բացառելու նպատակով, ինչի վերաբերյալ խստիվ հանձնարարականներ են տրվել բանակային բոլոր ստորաբաժանումների հրամանատարական կազմերին:

Հանձնարարականի պատշաճ կատարումը գտնվում է ՊՆ և ԶՈւ ղեկավարության ամենօրյա վերահսկողության տակ:

Ցավում ենք հոդվածում տեղ գտած ապատեղեկատվության համար և, հետագայում նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու նպատակով,  ևս մեկ անգամ կոչ անում ՀՀ զինված ուժերին վերաբերող տեղեկատվություն տարածելիս օգտվել պաշտոնական աղբյուրներից, կամ ճշտել այն պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունից:

 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31