Հարցազրույց Մամուլի ազգային ակումբի նախագահ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները մինչեւ ընտրությունները շատ էին խոսում իշխող կուսակցության բարձր լեգիտիմությանը զուգահեռ մեծ պատասխանատվության գոյության մասին՝ նշելով, որ այդ առումով ՔՊ-ն բավականին բարդ իրավիճակում է հայտնվելու: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Այսօր ողջ իշխանությունը պատկանում է «Քաղպայմանագրին»՝ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունը։ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այլեւս չեն կարող երկրի համար պատասխանատվությունը վերահասցեագրել այլ ուժի՝ պատճառաբանելով, թե այդ ուժը խանգարում է իրենց: Ողջ իշխանության համար այժմ պատասխանատվությունը կրում է վարչապետի պաշտոնակատարը, եւ այսօր, վաղը, մոտ ապագայում նա պետք պատասխան տա նաեւ իր կառավարության օրենսդիր մարմնի կատարած քայլերի համար:
Եթե մի քանի ամիս անց չունենանք հստակ արդյունքներ, ապա նա լրջորեն ձախողելու է: Արդեն իսկ լուրջ մարտահրավերներ կան իշխանության առաջ: Նրանք պետք է կարողանան շտկել այն սխալները, որոնք արել են վերջին յոթ ամիսներին կադրային քաղաքականության, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, սոցիալ-տնտեսական ոլորտում: Նախորդ փորձն առայժմ հույս չի ներշնչում, որ մի բան կփոխվի:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA


















































