Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշխարհի վերջը՝ սարսափելի կործանում անօրենության մեջ հաճույք գտնողների համար և փրկություն հավատացյալներին

Դեկտեմբեր 30,2018 13:28

Սիրելի բարեկամներ,

Մենք Քրիստոնյաներս այս կյանքն ապրում ենք մեր Փրկչին՝ Քրիստոսի Գալստյանը սպասելով: Հիսնյակի շրջանին, երբ մենք պատրաստվում ենք տոնելու մեր Տիրոջ Սբ. Ծնունդն ու Աստվածհայտնությունը՝ եկեղեցին ուզում է, որ մենք նաև հիշենք մեր Տիրոջ 2րդ Գալստյան և Ահեղ Դատաստանի Օրվա մասին: Դրա համար Հիսնյակի շրջանում ընթերցվածների մի մասը Քրիստոսի 2րդ Գալստյան ու Աշխարհի վերջի մասին են:

 

Մեր Տիրոջ 2րդ Գալստյանը նախորդելու են սարսափելի ժամանակներ: Լինելու է շատ դժվար: Այդ դժվար ժամանակներում լինելու են այնպիսի խաբեություններ, պատրանքներ ու մոլորություններ, որ մարդիկ, որ այն մարդիկ, ովքեր հավատքով չեն ապրում ու հաճույք են գտնում անօրենության մեջ, այդ մարդիկ հավատալու են ստին: Ու այս մոլորությունը լինելու է հենց Աստծուց: Որպեսզի այդ մարդիկ դատապարտվեն: Որովհետև, Պողոս Առաքյալն ասում է, որ այդ մարդիկ «չհավատացին ճշմարտութեանը եւ հաճույք գտան անօրենության մէջ» (Բ.Թեսաղ. 2:12):

Այստեղ եկեք ուշադրություն դարձնենք, թէ ինչ է գրում Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիներին ուղղված 2րդ նամակի 2րդ գլխում: Ուշադիր կարդացեք այն խնդրում եմ, և հատուկ կանգ առեք ամեն մի նախադասության վրա: Որովհետև, երբ դանդաղ ենք կարդում, ավելի շատ բան ենք հասկանում:

Առաքյալն ասում է

Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթէ նախ ապստամբութիւնը չգայ, եւ չյայտնուի անօրէնութեան մարդը՝ կորստեան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրայ, որ կոչւում է աստուած կամ պաշտամունքի առարկայ, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում եւ ինքն իրեն ցոյց տայ, թէ աստուած է։ Չէ՞ք յիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը։ Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան յետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն յայտնի անի մինչեւ ժամանակը գայ. որովհետեւ անօրէնութեան այդ խորհրդաւոր ուժը արդէն գործի վրայ է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում։ Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ։ Նրա՝ Անօրէնի գալուստը Սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն։ Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ։ Իսկ մենք, Տիրոջից սիրուած եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետեւ Աստուած սկզբից ընտրեց մեզ, որ փրկուենք Հոգու սրբացումով եւ ճշմարտութեան հաւատով, որին եւ կանչեց ձեզ մեր աւետարանումով փրկուելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար։ Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստա՛տ մնացէք եւ պի՛նդ պահեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք թէ՛ խօսքով եւ թէ՛ մեր թղթով. եւ ինքը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս եւ մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս, իբրեւ շնորհ, թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի եւ գործի մէջ։
(Բ.Թս 2:3-16)
Տեսնու՞մ էք: Այս բաներ պետք է միշտ հիշել, որպեսզի հավատքի մեջ ամուր մնանք, հավատքի գործերն անենք ու Քրիստոսի մասին միշտ մտածենք, որպեսզի մենք այս դժվար օրերին կարողանանք զանազանել բարին չարից, դիմակայել չարին, ու հանկարծ մեր չհավատանք ստին: Որովհետև ինչպես առաքյալն է գրում, Նեռը գալու է ամենայն զորությամբ ու նշաններով: Հասկանու՞մ էք: Սա նշանակում է, որ նա խաբեբայական զորավոր գործեր է անելու: Անիրավությունը ներկայացնելու է որպես պատրանք:
Բայց հիշեք, այս ամենը պատրանք են թվալու միայն ու միայն կորստյան մատնվածների համար: Այսինքն այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում ընդունել ճչմարիտ սերը որպեսզի փրկվեն: Ու այն բանի փոխարեն, որ մարդիկ հաճույք են գտնում անօրենության մեջ:
Սիրելի բարեկամներ, այս խոսքերին շատ լուրջ մոտեցեք: Եթե ձեր հավատքը գործուն չլինի, ապա դուք այս նշանները չէք տեսնի: Հասկանու՞մ էք: Նորից եմ ասում: Եթե ձեր հավատքը գործուն չլինի, խոնարհությամբ ու սիրով գործուն չլինի ապա դուք այս նշանները չէք տեսնի: Ես էլ, մենք էլ, բոլորս կմոլորվենք եթե մեր հավատքը վառ ու գործուն չպահենք: Պողոս առաքյալը գրում է, որ «անօրէնութեան այդ խորհրդաւոր ուժը արդէն գործի վրա է»: Այն գործում է նաև այսօր: Տեսեք թէ ինչ է կատարվում աշխարհում: Բայց Աստուծո շնորհը չի թողնում որ այս չար ուժը լրիվ բացահայտ գործի, մինչև այն ժամանակը, գրում է Պողոս առաքյալը, «երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում»:
Իսկ նրանց համար, ովքեր սպասում են Քրիստոսին, ապրում հավատքով ու հաճույք չեն ստանում անօրենության գործերի մեջ, նրանաց համար հենց մեր Տերն է Ավետարանում քաջալերում ու լսեք թէ ինչ խոսքեր է ասում այդ դժվար ու սարսափելի օրերի համար: Լավ լսեք այս խոսքերը ու միշտ հիշեք: «Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը» (Ղկ 21:28):
Այօ, այս նեղությունների վերջում, որոնք լինելու են այքան սարսափելի, որ «աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն», այն ժամանակ մարդիկ «պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրա, զօրութեամբ եւ մեծ փառքով։ Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը» (Ղկ. 21:26-28):

Ուրեմն սիրելի քույրեր ու եղբայրներ: Եթե դուք ձեզ Քրիստոնյա եք համարում, եթե անչափ լրջությամբ մոտենանք մեր հավատքին ու Մեր Տիրոջը: Չմերժենք նրա սերը: Չզեխանանք ու տարբեր կատակներով ու հումորներով հանկարծ հաճույք չստանանք անիրավության մեջ: Թե չէ կկորցնենք զանազանելու՝ չարն ու բարին իրարից տարբերելու շնորհը ու կսկսենք հավատալ ստին: Այլ ինչպես առաջին Սաղմոսն է ասում՝ ամբարիշտների խորհրդով չշարժվենք, մեղավորների ճանապարհին ոտք չդնենք, հանցագործների հետ համախոհ չլինենք, ոչ թե հաճույք ստանանք անօրենության գործերից այլ հաճույք ստանանք Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ մտածենք Նրա պատվիրանների մասին: Եվ այդ ժամանակ Աստված կմխիթարի ձեզ և հաստատ կպահի ձեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31