Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, էրդողանին, Ջորջ Բուշ կրտսերին ու Բեռլուսկոնիին եւ այլոց

Դեկտեմբեր 30,2018 18:51

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սուրբ ծննդյան տոների եւ Ամանորի առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի կայքէջից: Պուտինն ամանորյա շնորհավորանքներ է հղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախկին ղեկավարների թվում Պուտինից շնորհավորանքներ են ստացել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Ջորջ Բուշ կրտսերը, Ղրղզստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների նախկին ղեկավարները:

Ռուսաստանի առաջնորդը Ամանորի առիթով շնորհավորել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ուրախություն հայտնելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները հաջող զարգանում են: Պուտինն ընդգծել է համատեղ իրականացվող ատոմային կայանի առաջին էներգաբլոկի, գազատարի եւ այլ նախագծերի մասին: Նշել է նաեւ, որ Անկարայի հետ համատեղ ուժերով Սիրիայում պայքարում են ահաբեկչության դեմ:

Ռուսաստանի նախագահը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի կայքէջից, Պուտինը նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական կայունության եւ միջազգային անվտանգության ապահովման ամենակարեւոր գործոնն են: Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար առավելագույն օրակարգով:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նույնպես Պուտինից շնորհավորանք է ստացել, որտեղ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ այսուհետ էլ Ռուսաստանն աջակցելու է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարի, պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման գործում:

Պուտինից շնորհավորանք են ստացել նաեւ Հարավ-Աֆրիկյան պետության ղեկավար Սիրիլա Ռամաֆոզուն եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին Պուտինը շնորհակալություն է հայտնել՝ ֆուտբոլի չեմպիոնատը Ռուսաստանում կազմակերպելուն աջակցելու համար:

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31