Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդիայում ահաբեկչություն է կանխվել. «Ազատություն»

Դեկտեմբեր 30,2018 19:50

«Ազատություն». Նիդերլանդների և Գերմանիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 5 կասկածյալների, ովքեր, ըստ իրավապահների, «ահաբեկչություն են ծրագրել Հոլանդիայում»:

Երկու երկրների ծառայությունների համատեղ անցկացրած գործողության շնորհիվ 4 կասկածյալներին հաջողվել է ձերբակալել Ռոտերդամում, ևս մեկին ձերբակալել են Մայնցում:

Գերմանացի ոստիկանների փոխանցմամբ, վերջինս 26 տարեկան է:

«Կան շատ լուրջ հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ նա պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Նիդերլանդներում»,- ասել է գերմանական ոստիկանության ներկայացուցիչը:

Ձերբակալված կասկածյալների անունների, քաղաքացիության կամ կրոնական պատկանելության մասին տվյալներ չեն հրապարակվել:

«Հետաքննությունը կշարունակվի, և առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ բնույթի և ծավալի ահաբեկչություն է ծրագրվել»,- ասել են Նիդերլանդների և Գերմանիայի իրավապահները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31