Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, մարզպետներ․ հայտնի են մանդատներից հրաժարվածների անունները. «Հետք»

Դեկտեմբեր 30,2018 20:25

«Հետք». «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակից 18 պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հրաժարվելով մանդատից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում հայտնեց ինքնաբացարկ ներկայացրած անձանց անունները։

Նրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Արդեն հայտնի է, որ գործադիրից օրենսդիր մարմին են «գործուղվելու» մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մինչ խորհրդարանական ընտրությունները հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ընտրություններից հետո շարունակելու են պաշտոնավարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31