Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տարածքում ձյուն է տեղում

Դեկտեմբեր 31,2018 22:02

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 21:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և ԱշտարակԱպարան ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Արտենի (գյուղ), Կոտայքի մարզի Արզնի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Քաջարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, ինչպես նաև Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 320 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենաներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31