Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը՝ «Նորավանք»-ի փակման եւ իր՝ «ռուսական քարոզիչների» ցուցակում ընդգրկված լինելու մասին

Հունվար 09,2019 18:50

Օրերս «Anonymus» անվամբ ցանցահենների խումբը հրապարակել էր փաստաթղթեր բրիտանական նախագծերից մեկի արխիվից, ըստ որի՝ հայաստանյան մի շարք հայտնի փորձագետներ որակվում են որպես «ռուսական քարոզիչներ» եւ «ռուսական շահերի ներկայացուցիչներ»: Նրանց թվում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցանցահենների հրապարակմանը՝ նա նշեց. «Եթե դրա հետ միասին օրինակ բերեին ռուսական քարոզի, կասեի՝ «այո, ճիշտ եք», բայց կարծում եմ՝ դա հատուկ գործողություն է՝ ուղղված որոշակի մարդկանց դեմ: Դա ուշադրություն շեղելու միջոց է»:

Թե ովքեր կարող են կանգնած լինել դրա հետեւում, Գագիկ Հարությունյանը մատնանշեց, որ ՀՀ-ում կան հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք կապված են որոշ երկրների հատուկ ծառայությունների հետ. «Ոչինչ չի բացառվում: Մեծ Բրիտանիան, օրինակ, ՀՀ-ում մեծ մասնակցություն ունի ներքին եւ քաղաքական գործընթացներին»:

Իսկ թե ինչու են թիրախավորվել փորձագետները, Գագիկ Հարությունյանը կարծում է, որ տեղի է ունենում փորձագիտական հանրության վերացում: Որպես օրինակ նա մատնանշեց այն փաստը, որ «Նորավանքը» փակվում է. «Այն գործում էր պետության հովանու ներքո եւ միակ պետական ուղեղային կենտրոնն էր: Մեզ նամակ են ուղարկել, որ հունվարից էլ չենք աշխատելու: Կառավարությունից որեւէ մեկը որեւէ բացատրություն չի տվել, միայն ասում են, թե օպտիմալացում են անում»:

Հիշեցնենք, որ ցանցահենների հրապարակած ցուցակում ընդգրկված անձանցից մեկնաբանություն են արել  Վահրամ Տեր-Մաթեւոսյանը, Թեւան Պողոսյանը, Ջոնի Մելիքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Նորավանք» հիմնադրամի գործունեության մասին մանրամասն՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031