Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը

Հունվար 31,2019 22:30

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արձագանքին։

«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»,-ասված է Բալասանյանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ բանակի օրը՝ հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Վիտալի Բալասանյանն անդրադարձել էր մարտի մեկի իրադարձություններին։

Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր. «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է»։

Նույն օրը՝ ավելի ուշ, արդեն Դվին հյուրանոց ժամանելիս լրագրողները Բալասանյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն էին խնդրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից։ Սասուն Խաչատրյանն ասել է,  եթե Վիտալի Բալասանյանն ամոթանք է տվել, դա թողնում է նրա խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում է՝ գա, նստի, քննարկեն իրավաբանական տեսանկյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031