Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ համար եմ քննադատված». Աննա Հակոբյանը՝ Շվեյցարիայում շքեղ հանգստի, ծախսերի մասին

Փետրվար 21,2019 15:22

Լրագրողներից մեկը հարցրեց՝ դուք այս պահին ամենաքննարկված ու ամենաքննադատված առաջին տիկինն եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Աննա Հակոբյանը զարմացավ. «Որ ասեք ինչի համար եմ ամենաքննադատվածը…ինչի՞ համար եմ քննադատված»:

Հիշեցրին, որ իր տարբեր ծախսեր դառնում են քննարկման առարկա, այդ թվում՝ երեխայի՝ Մարիամի ծնունդը ճոխ նշելը: Աննա Հակոբյանն արձագանքեց. «Քննադատությանը շատ առողջ եմ վերաբերվում, բայց քննադատությունը մի բան է, ձեր նշած օրինակները՝ բոլորովին այլ: Դրանք իրականության հետ կապ չունեն, նման դեպքերում անլուրջ է նույնիսկ դրա մասին խոսելը կամ մեկնաբանելը: Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում»:

Հարցրեցին՝ խնդրում ենք պարզաբանեք՝ դուք Շվեյցարիայում շքեղ հանգիստ ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Եթե նկատի ունեք Դավոս գնալու պատմությունը եւ դրա հետ կապված լեգենդները, իրականությունը հետեւյալն է եղել՝ ես եղել եմ Դավոսում, ուղեկցել եմ իմ ամուսնուն՝ ֆորումի շրջանակներում, բայց անձնական պատճառներով չկարողացա, ֆորումում չեմ հայտնվել: Բայց ծախսերի մասին ուղղակի ավելորդ է խոսելը, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»:

Նաեւ հարց ուղղեցին Աննա Հակոբյանին՝ հարկատուների հետ վերջերս հանդիպե՞լ է ինքը ու ի՞նչ նպատակով: Հակոբյանը հաստատեց լուրը՝ ասելով, որ հարկատուներին ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը, գործունեության ոլորտները, որ եթե ինչ-որ գումար նախատեսում են հիմնադրամներին փոխանցելու համար, չփոխանցեն այլ հիմնադրամների, այլ հենց իրենց նվիրաբերեն:

Հարց եղավ Կանայք հանուն խաղաղության արշավի մասին, մանրամասները՝ ավելի ուշ՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728