Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գերին եմ եղել. Արմեն Տեր-Սահակյան. «Ա1+»

Փետրվար 21,2019 19:21
armen Ter-sahakyan

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի անձնական գործը պահանջելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։

Դատական նիստերի դահլիճում  էին Տեր-Սահակյանի կինը, որդին, բարեկամները, ընկերները։ Դահլիճում էր նաև Արմեն Տեր-Սահակյանը։

Արմեն Տեր-Սահակյանը նիստից առաջ ասաց.

«Օրենքն ա պետության սիրտը։ Իսկ, եթե արդարադատության նախարարը ինչ-որ անկապ որոշումներ ա կայացնում ու ես ինն օր ա հացադուլի մեջ եմ, չի գալիս նա. ի՞նչ, պտի մեռնենք նո՞ր գա», – ասաց Տեր-Սահակյանը՝ դժգոհելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից։

Արդարադատության աշխատակիցներն ըստ Տեր-Սահակյանի, առաջինը պետք է լինեն հոգեբան, հետո՝ գնդապետ կամ գեներալ։ Տեր-Սահակյանն իրեն քաղբանտարկյալ է համարում՝ նշելով, որ Հայաստանը 21 տարի է, ինչ քաղբանտարկյալ է թաքցնում։

«Ես քաղբանտարկյալ եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի գերին եմ եղել։ Հմի էլ սրանց գերին եմ։ Գործերով եմ ասում։ Բոլորդ կարող եք վերցնել-նայել. իրավաբան, որքան կան։ Եթե կասեն՝ ես սուտ եմ ասում, էլ ես կյանքում ազատվելու դիմում չեմ գրի»,- ընդգծում է նա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728