Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը

Փետրվար 25,2019 13:10

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Նվիրրատուների ընդհանուր քանակը 77 է։

Ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:

Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է՝ 47,9 մլն դրամ:

Հնգյակում են Armenia Fund USA-ն (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն):

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:

2018-ի նվիրատուների ամբողջական ցանկն այստեղ։

Իսկ այստեղ կարելի է գտնել 2019-ի նվիրատուների ամբողջական ցանկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728