Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում ցանկացած համագործակցություն. Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Մարտ 07,2019 11:07

Չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան սովորենք ուկրաինական փորձից: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Еuronews-ի հետ զրույցում:

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան սովորենք Ուկրաինայի փորձից: Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության ցանկացած հնարավորություն Իրանի հետ, Վրաստանի, Ռուսաստանի, մենք դա կքննարկենք ԵՄ-ի հետ»,- ասել է Փաշինյանը լրագրողի այն դիտարկմանը, որ Ուկրաինան էլ տարիներ շարունակ տառապում էր Ռուսաստանից մատակարարվող գազի գնի պատճառով:

Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը լի է վճռականությամբ իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության հետ: «Իսկ դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիան կանխելու համար»,- ասել է նա:

Փաշինյանը չի համաձայնել այն ձևակերպման հետ, որ Հայաստանը փորձում է հավասարակշռել քաղաքականությունը Ռուսաստանի և Եվրամիության միջև:

«Ես չեմ կարծում, որ «հավասարակշռելը» ճիշտ ձևակերպում է. մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է ամրապնդել մեր անկախությունը, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանի նոր սերունդը ճանաչի միայն մեկ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով նրա բարձր վարկանիշը, Փաշինյանն ասել է.

«Մեզ մոտ Հայաստանում կառավարման ավտորիտար համակարգ չէ, և ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ներգրավել շատ ու շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ տնտեսական, քաղաքական և այլն:

Եթե ես ընտրվեմ ազատ և ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, դա նորմալ է, բայց եթե Հայաստանում ավտորիտար կառավարման կամ դիկտատուրայի սպառնալիք առաջանա, դրա համար որևէ շանս չկա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդի և մեր ազգային շահերից»:

https://www.youtube.com/watch?v=pqCRk1PKkP4&feature=youtu.be&fbclid=IwAR3RxM3CLyiCHgQPPCfI3wr5rX_Gr1ueS4sUSVKx0g2LIQ9xXYq0RvGaUbg

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031