Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ ուրախ ժամանց. Վարդգես Գասպարին՝ քրեակատարողական համակարգի բարելավման ռազմավարության քննարկման մասնակիցներին

Մարտ 13,2019 21:01

Այսօր մինչ ընթանում էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարություն» թեմայով հանրային քննարկումը, դրսում բողոքի ակցիա իրականացնելով՝ քննարկման մասնակիցներին ուրախ ժամանց էր մաղթում Վարդգես Գասպարին:

Պարոն Գասպարին պառկել էր միջոցառման վայրի աստիճանների դիմաց՝ ձեռքում բռնած «Ձեզ ուրախ ժամանց» գրությամբ թուղթ:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը դուրս էր եկել բանակցելու պարոն Գասպարիի հետ՝ ասելով, որ  իրենք չեն եկել ողջունելու ռազմավարությունը և ասելու, որ դա շատ լավ փաստաթուղթ է, հակառակը՝ այնտեղ մարդիկ են, փորձագետներ, որոնք գտնում են, որ այս փաստաթուղթը նման ձևով չի կարող լինել, կան խնդիրներ: Կազմակերպիչն ասաց, որ քննարկումը բաց է, և եթե պարոն Գասպարին ասելիք ունի, իրենք կարող են լսել նրան, կազմվելիք առաջարկությունների փաթեթում ներառել նաև իր առաջարկները: Պարոն Գասպարին կազմակերպչին պատասխանում էր լռությամբ. չարձագանքեց և չդադարեցրեց ակցիան:

Aravot.am-ը փորձեց հասկանալ, թե ինչու է Վարդգես Գասպարին՝ հանդես գալիս այդպիսի ակցիայով, նա պատասխանեց. «Գնացե՛ք, կարդացե՛ք, հետաքրքրվե՛ք, իմացե՛ք՝ կալանավայրերում ինչ է կատարվում, հետո ինձ հարցեր տվեք խնդրեմ»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031