Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չկասկածեք. կյանքի գնով էլ լինի, արյան գնով էլ, մեր բոլորիս պատիվն եմ  պաշտպանելու». Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ վարչության նախագահ

Ապրիլ 07,2019 15:41

Նախ առաջարկություն հնչեց կրճատել ԵԿՄ վարչության կազմը՝ դարձնելով 25 հոգի: Այնուհետև առաջարկություն հնչեց՝ ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը բաց անցկացնել: Սակայն մեկ դեմ արտահայտվող եղավ. ներկաներից մեկն իր թեկնածությունն առաջարկեց՝ որպես այլընտրանքային թեկնածու, ինչը չընդունվեց մեծամասնության կողմից: ԵԿՄ համագումարի ընթացքում ընտրվեց ԵԿՄ վարչությունը, որի կազմում են Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մանվել Եղիազարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Ռուստամ Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը («Լեդի Հակոբ»),Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և այլ ԵԿՄ-ականներ:

Այնուհետև նորընտիր վարչությունը նիստ արեց և միաձայն ԵԿՄ նախագահ ընտրեց Սասուն Միքայելյանին: Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց. «Երբեք չկասկածեք. կյանքի գնով էլ լինի, արյան գնով էլ, մեր բոլորիս պատիվն եմ  պաշտպանելու՝ Սպարապետից բռնած մինչև այսօր»:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ չի լինի ԵԿՄ նախագահ, և ԵԿՄ-ն լուծարվելու է, Սասուն Միքայելյանն ամբիոնից ասաց. «ԵԿՄ-ն այսօր լուծարված է, և ես այսօր այս պաշտոնում պատասխանատվություն եմ վերցրել: Ես չէի կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք իմ թեկնածությունն են առաջադրել: Ես ոչ մի բարոյական իրավունք չունեի նրանց մերժել»:

12-րդ արտահերթ համագումարն ամփոփիչ բանաձև ընդունեց:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930