Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի ձերբակալման լուրը ՀՔԾ-ն հաստատել է․ «Հետք»

Ապրիլ 21,2019 23:19

«Հետք» – Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալման լուրը:

«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից, արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է»,-ասաց Մարինա Օհանջանյանը:

Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չի հաստատում Մոսկվայում նրա ձերբակալվելու վերաբերյալ տեղեկությունը:

«Ես  խոսել եմ իր  հետ, նման տեղեկատվություն չկա, եթե լիներ նման հանգամանք, ես տեղյակ կլինեի»,-ասաց Երեմ Սարգսյանը, ով պարբերաբար կապի մեջ է լինում նրա հետ:

Պաշտպանը նշեց, որ լուրի` իրական չլինելը հավաստում են նաև նրա հարազատները:

«Ես խոսեցի նաև հարազատների հետ,  ասացին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930