Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը իր ուղերձում կիրառում է Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ հայերեն

Ապրիլ 24,2019 17:55

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը, պատվում ու հիշում նրանց, ովքեր իրենց վրա կրեցին 20-րդ դարի ամենազանգվածային բռնությունների տառապանքը։ 1915 թվականից սկսած մեկ եւ կես միլիոն հայեր տեղահանվեցին ու ենթարկվեցին ջարդի։ Նրանց մի մասն Օսմանյան կայսրության վերջին տարիներին մահացան գաղթի ճանապարհին։ Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայերին՝ սգալու համար զոհերի հիշատակը», ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ։ Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նախագահն այնուհետեւ գովասանքի խոսքեր է նրանց հասցեին, ՝՝ովքեր ջանացին դադարեցնել բռնությունները, ովքեր պայքարեցին, որ նման վայրագություններն այլեւս չկրկնվեն՛՛։ Ուղերձում նա հիշատակում է փաստաբան Ռաֆայել Լեմկինի անունը, որը հայերի ջարդը անվանել էր «ցեղասպանություն»։

«՝Մենք մեծապես ենք գնահատում այն մեծահոգի ամերիկացիների ջանքը, որոնք փրկեցին կյանքեր եւ հիմնեցին հայկական համայնքներ։ Մենք ոգեշնչվում ենք հայ ժողովրդի խիզախությամբ ու ճկունությամբ, ինչի արդյունքում, չնայած մեծ տառապանքին, կարողացան կառուցել ծաղկուն համայնքներ ամբողջ աշխարհում»։

Դոնալդ Թրամփն իր ուղերձն ավարտում է հետեւյալ խոսքերով. «Մենք խոստանում ենք դասեր քաղել անցյալի ողբերգություններից, դրանց կրկնությունը թույլ չտալու համար։ Մենք ողջունում ենք ցավոտ պատմությունն ընդունելու հայերի ու թուրքերի ջանքերը։ Մենք կանգնում ենք հայ ժողովրդի հետ միասին՝ հիշելու Մեծ Եղեռնի զոհերին եւ վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու հարցում մեր պատրաստակամությունը»։

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում կիրառում է Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ հայերեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930