Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ներսեսյանը վերահաստատել է ՀՀ-ՄԹ կապերի խորացման հանդեպ Հայաստանի հետաքրքրությունը

Ապրիլ 15,2026 11:41 Share

Ապրիլի 14-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային նախարար Վենդի Մորթոնի հետ։

Դեսպան Վ. Ներսեսյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները և ընդգծել, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ոգով Հայաստանը շարունակում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ տարածաշրջանային կապերի ընդլայնման միջոցով։ Նա շեշտել է TRIPP նախաձեռնության ներուժը՝ տարածաշրջանային կապերը խթանելու և Հարավային Կովկասի տնտեսական ու տարանցիկ ավելի լայն հնարավորություններն օգտագործելու գործում։

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-բրիտանական հարաբերությունների դրական դինամիկան, որի շրջանակում դեսպան Ներսեսյանը վերահաստատել է երկկողմ կապերի հետագա խորացման հանդեպ Հայաստանի հետաքրքրությունը՝ հիմնվելով անցյալ տարի հայտարարված՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման վերաբերյալ պայմանավորվածության վրա։

ՄԹ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930