Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ոսկե մեդալով

Մայիս 12,2019 12:15

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ոսկե մեդալով: Միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, գործարար և մտավորական Խաչիկ Վարդանյանը   պարգևատրվել է Հայաստանի գրավաճառության ասպարեզում, ինչպես նաև լայն զանգվածների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը վերստին բարձրացնելու գործում ակնառու  հաջողությունների համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները նկատել են, որ այս տարիների ընթացքում «Բուկինիստ» ընկերությունը ոչ միայն չքաղաքականացվեց, այլև կարևոր դերակատարում ունեցավ գրքի տարածման ու հասարակության շրջանում ընթերցանության խթանման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Խաչիկ Վարդանյանը նշել է, որ գրավաճառության բնագավառում աշխատած 46 տարիների ընթացքում իր առաքելությունը գրքի՝ որպես գիտելիքի հիմնական աղբյուր, տարածումն է եղել, ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և բարեկիրթ քաղաքացու  ձևավորմանը նպաստելը:

Խաչիկ Վարդանյանի խոսքով, այս պարգևը Բուկինիստի մեծ ու գրքասեր կոլեկտիվի աշխատանքի լավագույն գնահատականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031