Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են

Մայիս 13,2019 14:56 Share
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ,  իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի  մարզերում փորձարկում է  ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։
Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։
Փորձարկումից հետո,  դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար  մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին  իրականացնել նմանատիպ նշագծումներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել