Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական խնդիրների պատճառով քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել․ Shamshyan.com

Մայիս 18,2019 14:26

Shamshyan.com – Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։ Այնուհետև օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031