Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը հնարավոր է փակվի. «Ա1+»

Մայիս 21,2019 21:50

Ազատազրկված անձանց խնդիրների մեծ մասը կապված է  բուժսպասարկման  և առողջության խնդիրների հետ։ 2018 թվականին արդարադատության նախարարություն ուղարկված 43 գրությունների մեծ մասը կապված է եղել հենց այս խնդիրների հետ. նշում է Prison Monitoring Group դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։

Քրեակատարողական հիմնարկի խցերը անհավասար պայմաններ ունեն՝ մի խուցը եվրովերանորոգված է, իսկ մյուսում տիրում է խոնավություն, գարշահոտություն և հաճախ հանդիպում են նաև խավարասերներ. նշեց դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը,ավելացնելով, որ վերջերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նույնասեռական անձը ինքնավնասում է կատարել, սակայն այցի ժամանակ պարզ է դարձել, որ անձը բժշկական միջամտություն չի ստացել։ Դիտորդի հավաստմամբ, դեպքի պատճառը եղել է այն, որ  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը  ծնողին ներկայացրել է ազատազրկված անձի  սեռական կողմնորոշման մասին։

Անդրադառնալով հնչող խնդիրներին Արդարադատության նախարարության աշխատակից Արփի Սարգսյանը նշեց, որ նախարարը կառավարության նիստի ժամանակ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի փակման հարցն է բարձրացրել, որը մոտ ապագայում պետք է իրականացվի։

Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Արա Ղարագյոզյանը պատասխանեց. «Եթե նախարարը հայտարարել է, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը պետք է փակվի, ապա ինչո՞ւ է այնտեղ վերանորոգման աշխատանքներ սկսվել։ Սա հիմք է տալիս մտածելու, որ այդ հիմնարկը մոտակա ժամանակ չի փակվելու»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031