Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների դաշինքը ողջունում է վարչապետի՝ դատաիրավական համակարգում նախաձեռնած բարեփոխումները

Մայիս 27,2019 23:43

Ազատամարտիկների դաշինքի հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ նախորդ իշխանությունների կողմից ձևավորված կոռուպցիոն կլանի դեմ հնարավոր չէ պայքարել հասարակության վստահությունը չվայելող դատաիրավական գործող համակարգի միջոցով:

«Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի ելույթում հնչեցրած դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրների, ինչպես նաև ձևավորվող հակահեղափոխական ուժերի առերևույթ ակտիվացման և Քառօրյա Պատերազմի հետ կապված հիմնավոր մտահոգությունները, Ազատամարտիկների Դաշինքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

Ակնհայտ է, որ նախորդ իշխանությունների կողմից ձևավորված կոռուպցիոն կլանի դեմ հնարավոր չէ պայքարել հասարակության վստահությունը չվայելող դատաիրավական գործող համակարգի միջոցով:

Ազատամարտիկների Դաշինքն ողջունում և կարևորում է, երկրում նախորդ իշխանությունների ներդրած, համակարգային կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված Կառավարության գործողությունների մեկնարկը:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով հակահեղափոխական ուժերի դեմ անհետաձգելի պայքարի անհրաժեշտությունը, Դաշինքն իր զորակցությունն է հայտնում մեկնարկած գործընթացի կապակցությամբ, և կոչ է անում մարտական բոլոր ընկերներին, միասնաբար լծվելու Կառավարության կողմից սկիզբ դրված բարեփոխությունների անշրջելիությունն ու շարունակականությունը ապահովելու գործին», – ասված է հայտարարության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031