Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանի արձագանքը՝ Գյումրու «Սաստեքս»-ում աշխատակիցների պարբերաբար ուշաթափվելուն

Մայիս 31,2019 22:10

Ինչպես տեղեկացրել ենք,  Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դիմել էր  Մարդու իրավունքների  պաշտպան Արման Թաթոյանին՝ տեղեկացնելով, որր Գյումրու «Սաստեքս» կարի ֆաբրիկայում աշխատակիցները գերծանրաբեռնված աշխատանքային պայմանների պատճառով պարբերաբար ուշաթափվում են ու նրանց համար շտապօգնություն են  կանչում։ Պատգամավորը խնդրել էր ուսումնասիրության արժանացրել այս իրավիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների ենթադրյալ խախտման հանգամանքները։

ՄԻՊ-ի պատասխանը չի ուշացել․ Արման Թաթոյանը գրություն է ուղարկել պատգամավորին, որտեղ նշված է, որ բարձրացված հարցը ուսումնասիրվել է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, վերլուծվել են նաև լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները։ Կայացվել է որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031