Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձ» հիմնադրամի հայտարարությունը Վիտալի Բալասանյանի կողմից հայտարարված «Հանուն Արցախի» համազգային շարժմանը միանալու մասին

Մայիս 31,2019 23:25 Share

Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության և ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն և ամուր պահելու կարևորությունը՝ «Վերադարձ» հիմնադրամը հայտարարում է, որ պատրաստակամ է միանալու «Հանուն Արցախի» նախաձեռնությանը: Հիմնադրամը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում շարժմանը և անելու է հնարավորինը՝ միացյալ և հզոր Հայաստանի ստեղծման գործում իր ներդրումը ունենալու համար:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել