Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը՝ «ԴասA»-ի մասին. «Դասական երաժշտությունը փոխում է մարդու կյանքի որակը, դրա համար  պետք է շարունակեք ոգեւորվել»

Հունիս 01,2019 16:43

Հունիսի 1-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրին «ԴասA» ծրագրի առաջին փուլի արդյունքները: Ներկա էին նաեւ «ԴասA» նախագծի մասնակիցները՝ Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցների սաներ:

Դպրոցականներից մեկն ասաց, որ «ԴասA»-ն պլյուս մեկ քայլ է դեպի դասական երաժշտություն, մի աշակերտ էլ, որ ներկա էր գտնվել եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գալա համերգին, նշեց, որ այնքան տարված է եղել դասական երաժշտությամբ, որ մայրը 16 անգամ զանգել է, իսկ ինքն անջատել է հեռախոսը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ շատ է խոսվում երեխաների իրավունքների ու հատկապես կրթության իրավունքի մասին, ու «ԴասA»-ն այն նախագծերից մեկն է, որը վերականգնում է երեխայի  կրթության իրավունքը:

Սերգեյ Սմբատյանը նախագիծը հաջողված է համարում, ասում է վկան՝ երեխաների դրական հույզերն են ու արթացած սերը դասական երաժշտության հանդեպ. «Մեր թիմը հավատում է, որ դուք սիրում եք դասական երաժշտություն, պարզապես դուք չգիտեիք դրա մասին: «ԴասA»-ն էլ դարձավ այդ ամենի սկիզբը, Ա-ն հենց սկզբի խորհուրդն ունի: Դասական երաժշտությունը փոխում է մարդու կյանքի որակը, դրա համար դուք պետք է շարունակեք ոգեւորվել երաժշտությամբ»:

Նա խոսեց նաեւ հայաստանցի եւ արտասահմանցի անվանի երաժիշտների մասին, որոնք «ԴասA»-ի շրջանակում դասախոսություն են կարդացել։ Ի թիվս այլոց, նրանց թվում են Ալեքսանդր Ռոմանովսկին, Հովհաննես Չեքիջյանը:

Սերգեյ Սմբատյանի խոսքերով՝ հատկապես արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտները չէին պատկերացնում, որ Հայաստանում իրականացվում է կրթության այնպիսի նախագիծ, որը միտված է երեխաներին տալ գիտելիք՝ դասական երաժշտության մասին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930