Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հարուցումը

Հունիս 03,2019 23:00

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հարուցումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն՝ ավելացնելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի հայտարարության համաձայն` Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները մայիսի 5-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել իրեն: Արսեն Ջուլֆալակյանը հերքել էր իր և հոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930