Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Սովորական քաղաքական խաղ»

Հունիս 06,2019 10:25

Մայիսի 21-ին տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում սպասվում էր Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, որը տապալվեց ադրբեջանական կողմի ձեռամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը պատճառաբանեց, որ փաստաթղթում իր երկրի տարածքային ամբողջականության մասին նշում չկա:

«Առավոտի» հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի տապալումը, Վարշավայի Արեւելագիտության ինստիտուտի փորձագետ Վոյչեխ Գուռեցկին կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է Ղազախստանի օրինակով աշխատել. «Ղազախստանի հետ կա նման պայմանագիր: Ադրբեջանը հետաքրքրված է, մասնավորաբար, էներգետիկ ծրագրերով: Այն, ինչ եղավ Արեւելյան գործընկերության վերջին գագաթաժողովում, դա սովորական քաղաքական խաղ էր, բանակցային քայլ՝ ցանկալի նպատակին հասնելու համար: Ադրբեջանը փորձում է հասնել իր համար շահավետ պայմանագրի»:

 

Զրույցի մանրամասները` կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930