Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Բռնության կոչ կարող Է անել նաեւ սպիտակ զգեստով մարդը. «Ժողովուրդ»

Հունիս 07,2019 12:52

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հումորի վերածեց վարչապետի սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորելու, ովքեր քաղաքում կշրջեն՝ տրամադրություններ ստեղծելով: «Ես այսօր տանից դուրս էի եկել լրիվ սեւ համազգեստով ու այս պահին ազատության մեջ եմ»,–կատակեց ԲՀԿ-ականը։

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով Հայաստանում շատ ավելի լուրջ հարցեր կան, քան նման հայտարարություններ անելը եւ այդ ուղղությամբ իրավապահ մարմինների ուշադրություն հրավիրելը։ «Եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, դա հրապարակային հայտարարությունների առարկա չպետք է լինի, իրավապահ եւ հատուկ ծառայությունները շատ լավ կհասկանան, թե ես ինչի մասին եմ ասում։ Դա պետք է ի կատար ածվեր առանց որեւէ հայտարարության, եթե այդտեղ իսկապես կա մեր ազգային անվտանգությանը սպառնացող մի բան։ Ես հուսով եմ, որ կառավարությունը գործուն քայլեր կիրականացնի այդ ուղղությամբ»,– նշեց պատգամավորը։

«Ես չգիտեմ, ինչ ուժեր կան, ինչ-որ գույներով պայմանավորել ազգային անվտանգության հարցերը, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է։ Բռնության կոչ կարող Է անել նաեւ սպիտակ զգեստով մարդը, հիմա մենք միայն հետապնդենք սեւազգեստ մարկանց, դա իրավունքի որ դրույթի շրջանակներում է, ես դա չեմ հասկանում։ Կրկնում եմ՝ հույս ունեմ, որ մեր կառավարությունը մի օր լուրջ ուղղությամբ ջանքեր կգործադրի։ Եթե կան նման մարդիկ, իրավապահ մարմինները պետք է վաղուց դրանով զբաղված լինեին»,–ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Հուսով ենք՝ իրավապահ համակարգը, ի վերջո, կներկայացնի, թե ովքեր են այդ ուժերը, ինչ քայլեր էին պատրաստվում անել, ու, ի վերջո, իրենց հաջողվե՞լ է կանխել այդ ամենը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930