Լրահոս
Օրվա լրահոսը

Սատկած ճանճեր և սարդեր. Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում. Ermenihaber

Հունիս 19,2019 17:45 Share

Ստամբուլի նորաբաց օդանավակայանում աշխատակիցներին պարտադրում են օգտվել տեղի ճաշարանից, որտեղ, սակայն, մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է։

Ըստ տեղեկությունների՝ ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին արգելվում է լքել օդանավակայանի տարածքը։

Իսկ օդանավակայանում մատուցված ուտելիք հակահիգիենիկ է քանզի արված լուսանկարներից երևում է, որ մի շարք ճաշատեսակների մեջ առկա են տարբեր տեսակի միջատներ, այդ թվում՝ սարդեր, ճանճեր։

Հետաքրքրականն այն է, որ անորակ և հակահիգիենիկ ուտելիքի լուսանկարներն արված են հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Դրանով նրանք ցանկացել են տեղեկացնել օդանավակայանում տիրող իրավիճակի մասին։

Աղբյուր՝ Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել