Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ խիստ կպատժվեն, խտրականություն չի կարող լինել». Դավիթ Տոնոյանը՝ եզդի զինծառայողներին խաչ կրել պարտավորեցնելու մասին

Հունիս 19,2019 20:55

«Իմ քայլը» դաշինքից որպես ազգային փոքրամասնության (եզդի ազգից) պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց՝ «Հայ երիտասարդների հետ նաեւ եզդի երիտասարդներն են անցնում ծառայության հայոց բանակում եւ գրեթե բոլոր զորամասերում մենք անպայման կհանդիպենք եզդի զինծառայողների, կա՞ նախարարի հրաման, որ բոլոր զինվորներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն:

Մի մասնավոր օրինակ բերեմ՝ սպաներից մեկը ամբողջ զորքի առջեւ բարձրաձայնում է՝ իրավունք ունեն շարքում կանգնել այն զինվորները, որոնք խաչ չեն կրում: Գիտեք, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են ծառայության եւ այս բողոքները մի քանի զորամասերի եզդի զինծառայողներից եմ ստացել, խնդրում եմ պարզաբանել»:

Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Խաչերը եղել են մեր Վեհափառի նվիրատվությունը զինված ուժերին եւ մենք ուղղակի կարգ ենք սահմանել, թե ինչպես կրել, ինչ չափով եւ որտեղ: Եթե եղել են ինչ-որ այլեւայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ, տվյալները փոխանցեք, շատ խիստ կպատժվեն, խտրականություն չի կարող լինել»:

Բաքոյանը հորդորեց հետեւողական լինել ու զորամասերում տեղյակ պահեն, որ այս դեպքերը շարունակություն չստանան. «Այսքանով կբավարարվեն եզդի զինծառայողները»: Նախարարն էլ պատասխանեց. «Համոզված եղեք, որ դա ինչ-որ անգրագետ մոտեցում է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930