Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է սբ․ Ստեփանոս եկեղեցին

Հունիս 23,2019 23:10

Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։ Վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։

Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին պատմական եկեղեցուն նոր կյանք հաղորդելու համար։ Վերջինս կարևորել է հայոց եկեղեցու քարոզած քրիստոնեական սիրո և միաբանության կարևորությունը հայրենիքի համար այս պատասխանատու օրերին։ Վարչակազմի ղեկավարը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հոչանցի եկեղեցու վերաօծումն ու վերագործարկումը մեծ առումով խորհրդանշում են հայերի վերադարձն ու վերատիրումը ազատագրված տարածքներում։

Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման ծրագրերի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930