Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի ոստիկանները բացահայտել են անասնագողության դեպք

Հուլիս 02,2019 12:56

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալները ՊՊԾ ծառայողների աջակցությամբ իրացնելիս պարզվել է, որ հունիսի 20-ին Ներքին Հանդ բնակավայրի 66-ամյա մի բնակիչ նույն գյուղի տարածքից գողացել է մի ցուլ և այն պահել գյուղի նախկին կաթսայատան շենքում:

Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է: Իսկ տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել հուսալով, որ իր ուժերով կգտնի ցուլը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել