Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է, փա՜ստ». Հայկ Սարգսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի «50%»-ների մասին

Հուլիս 02,2019 16:42

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողը նրան հարցրեց՝ «Մամուլը միշտ գրել է, որ գործարարներն իրենց եկամտի 50% տոկոսը տվել են Ալեքսանդր Սարգսյանին, ո՞ւր է…»: Հայկ Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞ւր է…ես էլ ձեզ եմ հարցնում՝ ո՞ւր է, փա՜ստ»:

Լրագրողներն այնուհետեւ հարցրին՝ «Որտեղի՞ց Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվին 30 միլիոն դրամ, տեղեկություններ կան, որ այդ 50%-ներից…»: Հայկ Սարգսյանը վրդովված բղավեց՝ «Փա՜ստ», հետո հավելեց՝ «Աշխատել եմ, ի՞նչ կա, հարկայինին դիմեք»:

Ինչ վերաբերում է իր գործին, Հայկ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Սիմոնյանի  պնդումները հերքում է, իսկ ապօրինի զենք-զինամթերք երբեւէ չի պահել:

Եղբոր՝ արտահանձնման փուլում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ապօրինի զենք կրելու համար  մեղադրվող Նարեկ Սարգսյանի մասին հարցերին էլ Հայկ Սարգսյանը պատասխանել հրաժարվեց. «Ոչ մի բան չեմ ասելու»:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է տարիներ առաջ կատարված սպանության փորձի համար: Տուժողը Դավիթ Սիմոնյանն է:

Ուղիղ։ Հայկ Սարգսյանը եղբոր մասին հարցերին չի պատասխանում

Gepostet von Aravot am Dienstag, 2. Juli 2019

Ուղիղ։ Հայկ Սարգսյան

Gepostet von Aravot am Dienstag, 2. Juli 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031