Կազանում ընթացող լողի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ բոլոր լողորդներն էլ պայքարեցին լողուղյակներում:
4×100 մետր խառը համալիր փոխանցալողում Նինա Կիրակոսյան-Վարսենիկ Մանուշարյան-Արթուր Բարսեղյան-Էդուարդ Ճաղարյան քառյակը 4.20.31 արդյունքով եզրագիծը հատեց 17-րդը: Անհատական լողահերթերում մեր մարզիկները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ:
Արթուր Բարսեղյան, 100 մետր դելֆին՝ 0.56.19, 35-րդ տեղ:
Նինա Կիրակոսյան, 200 մետր համալիր՝ 2.26.66, 45-րդ տեղ:
Կարդացեք նաև
Էդուարդ Ճաղարյան, 200 մետր ազատ ոճ՝ 2.03.26, 53-րդ տեղ:
Վարսենիկ Մանուչարյան, 50 մետր ազատ ոճ՝ 0.27.40, 43-րդ տեղ:
Միխայիլ Շախնազարով, 100 մետր բրաս՝ 1.10.25` 44-րդ տեղ:
Լեւոն Խաչատրյան, 100 մետր բրաս՝ 1.09.61` 43-րդ տեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































