Լրահոս
Օրվա լրահոսը

Դա կազմակերպված շանտաժ էր. թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն «Ա1+»

Հուլիս 09,2019 23:15

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով այսօր ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ ՀՈԱԿ-ում շներին վատ պայմաններում են պահում, նշեց, որ դա հերյուրանք է։

Նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա կազմակերպված շանտաժ էր՝ սեւացնելու քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի աշխատանքը։ Նրա հավաստմամբ՝ ՀՈԱԿ-ի պայմանները կատարյալ չեն, սակայն իրենք կարողացել են կատարել աննախադեպ աշխատանք։

«Քաղաքապետը հայտարարեց՝ այլևս վերջ է դրված թափառող շների սպանդին։ Եվ քանի որ վերջին տարիներին այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, խնդիրը հրատապ լուծում  էր պահանջում։ Այդ իսկ պատճառով շների վիրահատությունը, ախտորոշումը իրականացվել է Ագրարային համալսարանի կողմից անվճար տրամադրված անասնաբուժական վիրահատարաններում, մինչեւ նոր տարածք տեղափոխվելը»։

Արմեն Բեգոյանը նշեց, որ օրական 20-24 վիրահատություն է իրականացվում՝ նախկին 5,7 վիրահատության փոխարեն, և շաբաթական վիրահատվում է մոտավորապես 100 շուն, ապա՝ բաց թողնվում իրենց տարածքներ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031