Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդային թվով կարմիր դիպլոմավորներ Շիրակի մայր բուհում (Ֆոտոշարք)

Հուլիս 10,2019 23:23

Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։

Շիրակի մայր բուհի մագիստրոսի կոչում ստացավ 220 ուսանող, նրանց ուղիղ կեսը՝ 112-ը մագիստրատուրան ավարտեց գերազանցության դիպլոմով։

Նշենք նաև, որ շրջանավարտների թվով առաջին տեղում հոգեբանություն բաժինն էր՝ 28 հոգի, երկրորդը՝ իրավագիտությունը՝ 20 շրջանավարտ, 17 շրջանավարտներ էլ կառավարում, անգլերեն լեզու և գրականություն բաժիններից էին։

Բուհի բակում ասեղ գցելու տեղ չկար․ շրջանավարտներին ծաղկեփնջերով  շնորհավորելու էին եկել հարազատները, բարեկամները։ Հուզիչ տեսարան էր․ միախառնվել էին արտասուքն  ու ժպիտը, ամենուր գրկախառնություն, շնորհավորանքի խոսքեր էին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031