Լրահոս
Օրվա լրահոսը

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6.62 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիս 13,2019 19:05

Հուլիսի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 0.5 հա խոտածածկ տարածք,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2500 քմ,

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ մոտ 700 քմ,

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ մոտ 4 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 3000 քմ, Մայակովսկի գյուղում՝ մոտ 1000 քմ, Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ,

Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում՝ մոտ 200 քմ,

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 1 հա:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031