Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավատեսությունը Հայաստանում» վերնագրով հոդված նիդերլանդական ամսագրում

Հուլիս 13,2019 23:21

Elsevier Weekblad նիդերլանդական հեղինակավոր շաբաթաթերթը իր վերջին համարում լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի, երկրում տեղի ունեցող վերափոխումների, Թավշյա հեղափոխության և դրա արդյունքների վերաբերյալ։

Հոդվածի հեղինակն է շաբաթաթերթի միջազգային բաժնի խմբագիր Ռոբերտ Դե Վիտը, ով Հայաստան է այցելել անցյալ ամիս։ «Հովիկի և Լիլիի հիասքանչ երկիրը. Լավատեսությունը Հայաստանում» հեղինակը ներկայացնում է Հայաստան այցելությունից իր տպավորությունները։

Հոդվածը ներկայացնում է այն հայերի կյանքն ու առօրյան, ովքեր փախստականի կարգավիճակի ստանալու համար տարիներ եկել էին Նիդերլանդներ, սակայն մերժում ստանալուց հետո վերադարձել են Հայաստան։

Հեղինակը նշում է, որ թե հոլանդական կառավարությունը, հայրենադարձ հայերը գտնում են, որ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է և հետդարձի պարագայում ՀՀ քաղաքացիները կարող են զբաղվել ցանկացած գործունեությամբ։

Հոդվածը անդրադարձ է կատարում նաև Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններին և հավելում, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով, և Հայաստանը զարգացնելուն ուղղված իշխանությունների քայլերին։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

https://www.facebook.com/armembhague/posts/392564171614128

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031